Նկարչուհին նկարում է սատկած ուտիճների վրա
Ֆիլիպիններից նկարչուհին զարմացրել է սոցցանցերը սատկած ուտիճների վրա արված իր նկարներով, հայտնում է Indian Express-ը։
Ըստ լրատվամիջոցների՝ աղջկա անունը Բրենդա Դելգադո է։ Ուտիճների վրա նկարելու միտքը նրա մոտ ծագել է, երբ նա նկատել է սատկած միջատներին իր աշխատավայրում՝ գրասենյակում:
Կինը նաեւ պարզաբանել է, որ միայն յուղաներկ է օգտագործում. այդպես նկարներն ավելի գեղեցիկ են։ Դելգադոն իր բոլոր աշխատանքները հրապարակում է Instagram-ի իր աքաունթում։ Նա ամենից շատ հպարտանում է Վան Գոգի «Աստղային գիշեր» կտավի՝ ուտիճի վրա նկարված կրկնօրինակով:
Այնուամենայնիվ, սոցցանցերի օգտատերերի կարծիքները Բրենդի աշխատանքների վերաբերյալ տարբեր են։ Ինչ-որ մեկը կարծում էր, որ կինը չափազանց դաժան է ուտիճների նկատմամբ, իսկ ոմանց նկարչուհու աշխատանքները դուր են եկել: «Հրաշալի տեսք ունի»,- գրել են մեկնաբանները։