Մոսկվայի դատարանը սպանության համար մի խումբ հայերի դատապարտել է երկարաժամկետ ազատազրկման
Վերջերս Մոսկվայի շրջանային դատարանը երկարաժամկետ ազատազրկման է դատապարտել մի խումբ հայերի՝ 2019 թվականի ամռանը ՌԴ ԶՈւ նախկին զինծառայող Նիկիտա Բելյանկինի սպանության համար։ Սպանության կատարած Սերգեյ Խոջայանը դատապարտվել է 20, իսկ Համլետ և Հրանտ Հայրապետյանները՝ համապատասխանաբար 17 և 18 տարվա ազատազրկման։ Եվս հինգ մարդ դատապարտվել է 5-ից 5,5 տարվա ազատազրկման։
Մոսկվաբնակ երկու հայեր՝ Գուրգեն Աղայանը և Հովհաննես Հայրապետյանը, միջազգային հետախուզման մեջ են։ Ռուսաստանի հայ իրավաբանների «ARMROSS» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը մեկնաբանել է դատարանի որոշումը։ Նա նշել է, որ դժվար է համարել, որ արդար դատավճիռ է կայացվել, քանի որ, իր տեղեկություններով, դատաքաննությունն ինչ-որ չափով անարդար է անցկացվել: Ինը դատապարտյալներից երկուսը հետախուզման մեջ են, և քանի դեռ հետախուզվողները չեն հարցաքննվել, դեռ վաղ է խոսել վերջնական պատկերի մասին։ Նրանցից մեկը ցանկացել է վերադառնալ, ցուցմունք տալ, սակայն հրաժարվել է՝ հասկանալով, որ դա ոչ մի կերպ չի օգնի մեղադրյալին։