top of page

Մինչև մեկ միլիոն դրամի ապրանքի արտահանումը կազատվի մաքսատուրքից (տեսանյութ)

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

Առաջարկում ենք մինչև մեկ միլիոն դրամի ապրանքների արտահանումը ազատել մաքսատուրքից։ Այդ մասին այսօր Կառավարության նիստում զեկուցեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։


Նրա խոսքով՝ այս նախագիծը պետության համար տարեկան 100 միլիոն դրամ է արժենալու։


«Տնտեսական էֆֆեկտը լինելու է շատ-շատ մեծ, ինչպես եղավ գինու արտահանման վճարը հանելու դեպքում»,- ասաց Քերոբյանը։


Ըստ նրա՝ սա կօգնի փոքր ու միջին ձեռնարկություններին՝ անկաշկանդ արտահանում կատարելու հարցում։ Նիկոլ Փաշինյանն էլ հստակեցրեց՝ խոսքը վերաբերում է մեկ առաքանին մեկ արտահանողից մեկ ստացողին մեկ փոխադրման միջոցով տրամադրելուն։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ նկատեց՝ ՓՄՁ արտահանմանը աջակցելու համար կարելի է հատուկ թիրախային բաշխում իրականացնել։


«Եթե սուբյեկտն իմանա, որ մինչև մեկ միլիոն դրամ արտահանման համար ինքն արտոնություն ունի, կարող է արտահանվող ապրանքը մասերի բաժանել ու արհեստականերոն տեղավորել այս արտոնության տակ»,- ասաց նա։


1/2055
bottom of page