top of page

Microsoft-ը հետ է մղել ռեկորդային DDoS հարձակումը



Microsoft-ի ծառայությունները հետ են մղել պատմության մեջ ամենահզոր DDoS հարձակումը՝ 3,47 տերաբիթ/վրկ թրաֆիքի առավելագույն մակարդակով: Այս մասին հաղորդվում է կորպորացիայի կայքում, գրում է «LentaRu»-ն։


Azure DDoS Protection-ի մասնագետները բացահայտել են միջադեպի տվյալները՝ տարվա 3-րդ եւ 4-րդ եռամսյակի զեկույցում: Փորձագետների կարծիքով՝ 2021 թվականի նոյեմբերին ընկերության ծառայությունները պայքարել են հարձակման դեմ, որի թրաֆիքի առավելագույն մակարդակը վայրկյանում հասել է 3,47 տերաբիթի։ Այս դեպքում անհայտ անձանց կողմից գործարկված ծրագրերն ապահովել են վայրկյանում մոտ 340 միլիոն փաթեթի առաքում։


Microsoft-ի տվյալներով՝ հարձակման թիրախ է դարձել Ասիայում Azure-ի հաճախորդը: Այն ստացվել է աշխարհի շուրջ 10 000 աղբյուրներից, ներառյալ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Թաիլանդը, Հնդկաստանը, Վիետնամը, Իրանը, Ինդոնեզիան եւ Թայվանը: «Մենք կարծում ենք, որ սա երբեւէ հայտնի ամենամեծ հարձակումն է»,- ընդգծել են Azure DDoS Protection-ի ներկայացուցիչները:




bottom of page