top of page

Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է նոր Vision EQXX էլեկտրամեքենան


Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է Vision EQXX կոնցեպտը, գրում է Мотор-ը։


Քառատեղ էլեկտրամեքենան տեխնոլոգիական նվաճումների ցուցիչն է գիտության տարբեր ոլորտներում՝ աերոդինամիկա, մարտկոցներ եւ կոմպոզիտային նյութեր։


Մեկ լիվքացվորմամբ Vision EQXX-ը կարող է անցնել մոտ հազար կիլոմետր, բայց եւ միաժամանակ նրա կուտակիչն ավելի թեթեւ է, քան EQS-ինը, չնայած մոտավորապես նույն տարողությունն ունի։ Այն լիցքավորվում է նաեւ արեւից, իսկ կողային էլեկտրոնիկան աշխատում է խթանող նեյրոնային ցանցերի կառավարմամբ։




Առաջինն, ինչ աչքի է զարնում, այն է, որ Vision EQXX-ը նման չէ սերիական «Մերսեդեսներից» ոչ մեկին։ «Հոսող» թափքը Կամմա պոչով՝ ակնհայտ հղում է 2015թ. Concept IAA-ին, չնայած աերոդինամիկ մշակումն այստեղ այլ մակարդակ է դուրս եկել։ Արտադրողը նպատակ է դրել օդին դիմադրության ռեկորդային գործակից՝ 0,17։ Այն ձեռք է բերվել առաջնամասի շնորհիվ ոչ մեծ հարթակի, սրահի առաջնամասի կաթիլանման ձեւի, որը նեղացված է 50 միլիմետրով հետնամասում, ինչպես նաեւ պասիվ եւ ակտիվ աերոդինամիկայի։


Vision EQXX-ի հիմքում ընկած է նոր Mercedes-Benz Modular Architecture-ը (MMA) կոմպակտ եւ միջին չափի էլեկտրամեքենաների համար։ Թեթեւ ալյումինե շրջանակակալը հետեւի մասում ձուլված է տոպոլոգիական օպտիմալացման ալգորիթմերի կիրառմամբ, այսինքն՝ չծանրաբեռնված տեղերում դատարկություններով։ Խտացուցիչները տպվել են 3D տպիչով UBQ Materials պլաստիկից, որն ստացվել է թափոնների վերամշակումից։ Նույն տեխնոլոգիայով են պատրաստված առաջնային ամորտիզատորների գմբեթները (դրանց ամրացվում են անվահեծի բաղադրիչները), ինչպես նաեւ սերիական EQS-ի անիվների տարրերը։



Եվ վերջապես, սրահի կահավորման համար գերմանացիներն օգտագործել են մի շարք ինովացիոն նյութեր, որոնք մշակվել են սթարտափերով ամբողջ աշխարհում։ Օրինակ, տեքստիլը AMSilk-ի արտադրած Biosteel կենսաքայքայվող հյուսվածքներից ծառայել է դռների ձգափոկերի պատրաստման համար։ Սնկերից ստացված կաշվի Mylo փոխարինիչը եւ նրա Deserttex անալոգը կակտուսի հիմքով դարձել են նստատեղերի եւ կենտրոնական թունելի պաստառ։ Կոնցեպտի գորգիկները պատրաստված են բամբուկից, ղեկը ձգել են Dinamica միկրոֆիբրայով, իսկ զարդանախշերը պատրաստել են UBQ կենսապլաստիկից։

1/1886
bottom of page