Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու ԲԿ տեղափոխվել է 10 վիրավոր․ Սպուտնիկ Արմենիա
Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու ԲԿ տեղափոխվել է 10 վիրավոր։ Այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում հայտնել են հիվանդանոցից։
«Մեզ մոտ գտնվողների վիճակը բավարար է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանցից 4 հոգի տեղափոխվել է Երևանի բուժհաստատություններ, քանի որ նեղ մասնագիտական միջամտությունների անհրաժեշտություն կար, օրինակ` միկրովիրաբուժության, մենք այստեղ չունենք նման մասնագետ»,– ասել են հիվանդանոցից։