Lenovo-ն ցուցադրել է նոր Legion Y90-ը. էկրանն՝ առանց կտրվածքի
Lenovo ընկերությունը պատրաստում է Legion Phone Duel 2 խաղային սմարթֆոնի հաջորդին, որը թողարկվել է անցած տարի։ Նոր սերնդի մոդելը կժառանգի նախորդի հիմնական գծերը եւ կկոչվի Lenovo Legion Y90, գրում է gagadget.com-ը։
Հակառակ կողմի կենտրոնում կտեղակայվի մեծ հորիզոնական ագուցիչը՝ լուսային բռնկմամբ, երկակի հիմնական խցիկով եւ RGB լուսավորմամբ։ Հետեւում կան ակտիվ սառեցման համակարգի ճաղեր։ Այո, Lenovo Legion Y90-ը խաղային եւս մեկ սմարթֆոն է՝ ներսի օդափոխիչներով։ Եվս երկու ջերմահեռացման անցք կարելի է տեսնել կորպուսի աջ մասում։
Առջեւում տեսնում ենք համեմատաբար լայն ազատ տեղերով էկրանը, բայց փոխարենը կտրվածք չկա։ Վերին շրջանակը պարունակում է ճեղք ճակատամասի խցիկով։ Դիսփլեյը սմարթֆոնում կներկառուցվի Samsung AMOLED E4 մատրիցայի հիման վրա՝ թարմացման 144 հց հաճախականությամբ։
Lenovo Legion Y90-ը կթողնեն առանց Snapdragon 8 Gen1 պրոցեսորի։ Այն կունենա Snapdragon 888 միաբյուրեղ համակարգ։ Նշենք նաեւ LPDDR5 օպերատիվ հիշողությունը, UFS 3.1 կուտակիչը եւ երկու USB Type-C-երը։