top of page

Իսկ դուք գիտեք որտեղ է տեղակայված Սանտա Կլաուսի գյուղն ու ինչպես այն ստեղծվեց


Իսկ դուք գիտեիք, որ Ֆինլանդիայում գոյություն ունի գյուղ` նվիրված Ձմեռ Պապին: Սանտա Կլաուսի գյուղն իր մեջ ներառում է նաև զվարճանքների այգի։ Այն գտնվում է Ռովանիեմի քաղաքի մոտակայքում, Լապլանդիա նահանգում։


Ըստ ավանդույթի` համարվում է, որ Սանտա Կլաուսը ծնվել է Լապլանդիայում։ Սանտա Կլաուսի գյուղը համարվում է Սանտայի բնակավայրը, այդ պատճառով են Ֆինլանդիա մեկնած զբոսաշրջիկներն ամենաշատն այցելում Ռովանիեմի։


Սանտա Կլաուսի գյուղը բաժանվում է մի քանի տեսարժան վայրերի. Բևեռային շրջան, Սանտա Կլաուսի հիմնական փոստային գրասենյակ, Սանտա Կլաուսի գրասենյակ և այլ վայրեր, օրինակ՝ խանութներ, ռեստորաններ։


1950 թվականին անգամ Էլեոնորա Ռուզվելտն է այցելել Սանտա Կլաուսի գյուղ։ Նա համարվում է այս վայր այցելած առաջին զբոսաշրջիկը, ում պատվին գյուղում անգամ խրճիթ է կառուցվել, որն այսօր էլ կարող ենք տեսնել։


Զբոսաշրջիկների հիմնական հոսքը գալիս է Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Չինաստանից։ Սուրբ Ծննդյան ժամանակ դեպի այդ օդանավակայան չվերթների քանակն ավելանում է երեք անգամ։ Ռովանիեմի կարելի է հասնել ոչ միայն ինքնաթիռով, այլև երկաթուղային տրանսպորտով և ավտոբուսներով։



1/1885
bottom of page