top of page

Կինը ամիսը 480 եվրոյով պատշգամբում վարձով վրան է տալիս



Շվեյցարիայի բնակչուհին իր պատշգամբում վարձով վրան է տալիս, գրում է LADBible-ը։ Ամիսը 480 եվրոյով այնտեղ կարող է բնակություն հաստատել յուրաքանչյուր ցանկացող։


Ինչպես պատմել է 27-ամյա Սանդրան, նա ցանկանում է, որպեսզի ապագա հարեւանը կիսի իր հետ բնակարանի վարձը, բայց առաջարկում է բնակություն հաստատել «աստղալից երկնքի տեսքով» վրանում, այլ ոչ թե սենյակում։ Վարձակալը, սակայն, կարող է օգտվել խոհանոցից, լոգարանից եւ հյուրասենյակից։


Տեղեկացվում է, որ վրանը անջրաթափանց է, երկտեղանի ներքնակով եւ բարձերով։ Կնոջ խոսքով՝ այժմ Ցյուրիխում դժվար է բնակարան գտնել. այն կամ չկա, կամ շատ թանկ արժե։


«Մատչելի սենյակ գտնելը վարձակալելու համար գրեթե անհնար է։ Ահա թե ինչու մտածեցի վրանի մասին»,- ասել է նա։


Սանդրան ասել է, որ առաջարկ է ստացել մի քանի մարդկանցից, բայց մտածում է, որ ցանկացողների հիմնական հոսքը կսկսվի գարնանը, երբ ցրտերն ավարտվեն։


bottom of page