Քեյթ Միդլթոնի երեք նոր դիմանկարները՝ 40 ամյակի առթիվ (լուսանկարներ)
Քեյթ Միդլթոնը նշում էր ծննդյան 40 ամյակը։ Ի պատիվ դրա՝ Քենսինգթոնյան պալատը կիսվել է արքայազն Ուիլյամի կնոջ երեք նոր դիմանկարներով։ Իտալացի նորաձևության լուսանկարիչ Պաոլո Ռովերսիի կողմից արված կադրերը Թագավորական բուսաբանական այգում զգալիորեն տարբերվում են դքսուհու ավելի պաշտոնական լուսանկարներից, որոնք մենք սովոր ենք տեսնել, և ցույց են տալիս նրան այլ տեսանկյունից:
Բոլոր երեք դիմանկարներում Քեմբրիջի դքսուհին բրիտանական Alexander McQueen նորաձևության տան զգեստներով է։ Սև և սպիտակ դիմանկարների համար Քեյթը կրել է արքայադուստր Դիանայի մասնավոր հավաքածուից Collingwood-ի մարգարիտ ականջօղեր: Դիմանկարներից մեկում պատկերված է նաև նշանադրության մատանին, որը նախկինում պատկանել է արքայազն Ուիլյամի հանգուցյալ մորը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դիմանկարները կներառվեն Ազգային դիմանկարների պատկերասրահի մշտական հավաքածուում, որը հովանավորվում է դքսուհու կողմից։