Search
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն առաջին անգամ այցելել են նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին: Այս մասին հայտնում է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը:
Զառա Ամատունին նաև հայտնեց, որ տեսակցել են նաև Ադրբեջանում պահվող մյուս ռազմագերիներին:
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեղեկացել են գերիների առողջական վիճակի մասին, ծանոթացել պահման պայմաններին, գերիները կապ են հաստատել ընտանիքների հետ: