top of page

Կապանում երեկ բժիշկ է զոհվել՝ զինվորին փրկելիս, այսօր վիրավորներ ունենք

Սյունիքում  և Սոթքում 40 ժամ շարունակ հրետանու կրակոցների ձայնը չի դադարում։ ՊՆ-ն էլ րոպեներ առաջ հաղորդեց, որ ծայրահեղ լարված է վիճակը է հայ ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով։

Այսօր դիրքերից վիրավորներ են իջեցրել Սիսիանի հոսպիտալ, նաև Սյունիքի հիվանդանոցներ, իսկ երեկ Կապանում բժիշկ է զոհվել, վիրավոր զինծառայողին փրկելու ժամանակ։ Բայց այս մասին լռում է ՊՆ-ն, պաշտոնական հաղորդումներից գոնե մեկում չի ասվել այսօր վիրավորում ստացած զինծառայողների ու դիրքային կորուստների մասին։

Սյունիքի աղբյուրներից ստացած Yerevan.Today-ի ինֆորմացիան չհերքվեց ՊՆ լրատվականի կողմից,  ասացին՝ սպասում են տվալների ճշգրտմանը, որպեսզի ամբողջական տվյալներ հաղորդեն, այդ թվում զոհերի ցանկ։

Նկատենք, զոհերի նախնական թիվ է հրապարակել վարչապետը ԱԺ ամբիոնից՝ 105, բայց անուններ չկան, դիրքային բնագծերի կորուստներ ենք ունեցել երեկ Սյունիքում, մեծ թվով զինծառայողների մարմիններ մնացել են թշնամուն անցած տարածքում․ հաղորդվեց, որ Ադրբեջանը  պատրաստակամություն է հայտնել՝ երեկ զոհված 100 զինծառայողների մարմիններ հանձնել հայկական կողմին։ Իսկ դա նշանակում է առնվազն ավելին, և վստահաբար վիրավորներ ունենք ադրբեջանցիների մոտ, որոնք գերի են դարձել, ու նրանց մասին որոշ տեսանյութեր տարածում են ադրբեջւանական տելեգրամային ալիքներ։

Սյունեցիների խոսքով՝ Սիսիանի հոսպիտալում տեղ չկա, Սյունիքի քաղաքային հիվանդանոցներում մեծ թվով վիրավորներ ունենք, ու բնակիչներն ապշած են, որ երկու օր շարունակվող պատերազմական գործողություններին չի տրվում պատշաճ գնահատական, Փաշինյանն ու թիմակիցները խուսափում են պատերազմ բառից․ իսկ Նիկոլ Փաշինյանը ներքին ռեսուրսները թողած՝ դիմել է ՀԱՊԿ-ին, որ ՀԱՊԿ ուժերը օգնության հասնեն։  


Սյուզի Բադոյան

bottom of page