top of page

Եթե Տերն ինջի և նման բան ասի, կարող եմ անել. Բայդենը՝ նախագահական մրցապայքարից դուրս գալու հավանականության մասին

ԱՄՆ գործող նախագահ, նախագհի թեկնածու Ջո Բայդենը չի պատրաստվում դուրս գալ նախագահական մրցապայքարից: Նա այս մասին ասել է ABC News-ի հաղորդավար Ջորջ Ստեֆանոպուլոսին տված հարցազրույցում:Բայդենը խոստովանել է, որ իր մրցակից Դոնալդ Թրամփի հետ անցած շաբաթվա հեռուստաբանավեճը «վատ դրվագ» էր, բայց ընդգծել է, որ ինքը շարունակում է ուժեղ լինել և որ մտավոր և ֆիզիկական կարողությունները թույլ են տալիս ևս չորս տարի ղեկավարել Միացյալ Նահանգները:

«Չէի առաջադրվի, եթե չմտածեի, որ այդպես է: Ես առաջադրվել եմ, քանի որ կարծում եմ, որ լավագույնս հասկանում եմ, թե ինչ է պետք անել այս ազգը բոլորովին նոր մակարդակի հասցնելու համար: Մենք մեր ճանապարհին ենք», - ասել է Բայդենը: 

Հաղորդավարը հետաքրքրվել է՝ արդյոք նա կլքի՞ մրցապայքարը, եթե «համոզվի, որ չի կարող հաղթել Թրամփին»: «Եթե Ամենակարող Տերն իջնի և ասի ինձ դա, կարող եմ անել դա», - պատասխանել է Բայդենը:Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշանակաված են նոյեմբերի 5-ին: ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բայդենի և Թրամփի առաջին հեռուստաբանավեճից հետո ԱՄՆ-ում ակտիվացել են գործող նախագահին այլ թեկնածուով փոխարինելու քննարկումները. պատճառը Բայդենի չափազանց անհաջող ելույթն էր այդ բանավեճում:

bottom of page