«Բայլո՛ւս, Փաշինյան», «Հեռախոս շատ ես նայել, դրա համա՞ր ես աչքի բժշկի մոտ գնում». Զրույց Փաշինյանի և երեխայի միջև

Աշտարակ համայնքի Աշտարակ, Ավան, Բյուրական, Լեռնարոտ, Ոսկեվազ, Վերին Սասունիկ և Ուջան բնակավայրերում իրականացվել են փողոցների տուֆ քարով սալապատման աշխատանքներ ընդհանուր՝ 2.49 կմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:
«Սուբվենցիոն ծրագրի արժեքը՝ 265 մլն դրամ է, Կառավարության մասնաբաժինը՝ շուրջ 133 մլն դրամ.,- նշել է նա:
Փաշինյանը անդրադարձավ տուֆ քարե սալապատված փողոցին՝ նշելով, որ գեղագիտական առումով շատ սիրուն է. «Տեղը թեք է եւ այս տարբերակով ավելի երկար կդիմանա, քան եթե ասֆալտ լիներ, թեեւ ասֆալտն ավելի էժան է»:
Տեսանյութում երեւում է, որ երեխաներից մեկը դիմելով վարչապետին, ասաց. « «Բայլո՛ւս, Փաշինյան»:
Վարչապետը հետաքրքրվեց, թե ուր է գնում եւ երբ ստացավ պատասխան, որ գնում է աչքի բժշկի մոտ, դիմելով երեխայի ծնողներին, ասաց. «Ի՞նչ է եղել աչքերին: Ասում է՝ հեռախոս շատ է նայել, դրանից է: Դե պիտի մի քիչ քիչ նայես: Դե ձեզ բարի ճանապարհ, առողջություն»: