Իտալիայում ամանորյա հրավառության հետևանքով քաղաքացիներից մեկն աչքն է կորցրել, մյուսը՝ ձեռքը
Հազարավոր իտալացիներ Նոր տարին դիմավորել են ավանդական պիթարդներով և հրավառությամբ, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այդ մասին հայտնում են իտալական ԶԼՄ-ները։
Տոնական հրավառությունների «էպիկենտրոնը» Նեապոլը և նրա արվարձաններն են, որտեղ, վերջին տվյալներով, վիրավորվել է ինը մարդ։ Հարավային Իտալիայի Կամպանիա մարզում տուժել է, ընդհանուր առմամբ, 14 մարդ։ Նշվում է, որ նրանցից մեկը կորցրել է աչքը, մյուսը հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում։ Փամփուշտն արձակել էր անհայտ մեկը ամանորյա տոնակատարության ժամանակ։ Տարանտո քաղաքի 40-ամյա անսարք պայթուցիկի պատճառով կորցրել է աջ ձեռքը, իսկ ահա Ասկոլի Պիչենո քաղաքից մի երիտասարդ էլ ծանր վիրավորում է ստացել։
Նոր տարվա գիշերը իտալացի հրշեջները ստիպված են եղել 558 անգամ պատահարի վայր ժամանել բուռն տոնակատարությունների հետևանքով առաջացած բռնկումների պատճառով։