Իսրայելցի լուսանկարիչը նկարահանել է թռչունների երամի ձեւավորած զարմանալի պատկերը (տեսանյութ)
Իսրայելցի լուսանկարիչ Ալբերտ Քեշետը թռչունների երամի զարմանալի պատկեր է նկարահանել, որը նման է շաքարով լի թեքված գդալի ուրվագծի։
Պատրանքն առաջացել է բզզոցի պահին, երբ հազարավոր սարյակներ թռչում եւ երամ էին կազմում՝ ձեւավորելով զարմանալի ուրվագծեր։
Այդ լուսանկարները գրավել են իսրայելցի հայտնի աճպարար, իլյուզիոնիստ Ուրի Գելլերի ուշադրությունը, որը պատկերը տեղադրել է շրջանակի մեջ եւ կախել իր թանգարանում։
Քեշետը այդ լուսանկարներն արել է առավոտյան էքսկուրսիայի ժամանակ Հորդանան գետի հյուսիսային հատվածում, ուր գնացել էր, որպեսզի լուսանկարեր բույսեր եւ թռչուններ։
«Երբ հովտում թռչուններ էի փնտրում, հայդիպեցի սարյակներ երամի։ Այնտեղ մնացի մոտ հինգ կամ վեց ժամ՝ հետեւելով նրանց, որպեսզի մի քանի հիասքանչ լուսանկարներ անեմ»,- ասել է նա BBC-ին։