top of page

Իրանից բեռնափոխադրումները կարող են թույլ չտալ․ «Հրապարակ»

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


«Հրապարակ» օրաթերթը գրում է․


«Նոյեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետ դնելու վերաբերյալ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ չնայած «ադրբեջանական կողմը դեռ ամբողջապես չի տեղեկացրել՝ ինչ է դա ենթադրում, բայց տրամաբանությունը կարող է ենթադրել որոշակի վճարների գանձում՝ ճանապարհից օգտվելու համար, բնականաբար՝ նաեւ անձնագրերի ստուգում»:


Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, եւ ՀՀ քաղաքացիները չեն կարող իրենց անձնագրերով հատել սահմանը, որքան էլ զավեշտալի է հնչում` դրա համար Ադրբեջանը նաեւ մուտքի վիզա կարող է պահանջել։


Նույն հիմնավորմամբ էլ Իրանից բեռնափոխադրումները կարող են թույլ չտալ։ Այս հարցերը կարգավորելու համար պետք է պետություն ունենալ, բայց եթե ունենայինք, այդ մաքսակետն ուղղակի չէր հայտնվի Սյունիքում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




1/2057
bottom of page