top of page

iPhone-ում լուրջ խնդիր է հայտնաբերվել


iPhone-ում անվերականգնելի խոցելիություն է հայտնաբերվել, որը չարամիտներին թույլ է տալիս գողանալ օգտատիրոջ անձնական տվյալները։ Կուպերտինոյից սարքերի հետ կապված անվտանգության հնարավոր խնդրի մասին հաղորդում է Mydrivers-ը:


Խոցելիությունը հայտնաբերել են ZecOps կիբերանվտանգության ծրագրային ապահովման ընկերությունում: NoReboot կոչվող ծրագիրը մոդելավորում է սմարթֆոնի անջատումը կամ վերագործարկումը: Այս ռեժիմում մուտքային զանգերը եւ հաղորդագրությունների ծանուցումները, թրթռումը, էկրանը եւ տեսախցիկի ցուցիչը չեն աշխատում: Դիսփլեյի վրա սարքի միացման անիմացիա է՝ օգտատիրոջը շփոթեցնելու համար:


Կեղծ անջատման վիճակում հարձակվողը հեռակա հասանելիություն է ստանում iPhone-ի խոսափողին եւ տեսախցիկին, ինչպես նաեւ սմարթֆոնում պահվող անձնական տվյալներին: Օգտատերն այդ մասին ծանուցումներ չի ստանում։


Ըստ ZecOps-ի՝ խոցելիությունը, որի շնորհիվ գործում է չարամիտ ծրագիրը, դեռ չի կարող շտկվել։ Խնդիրը վերաբերում է iOS-ի ցանկացած տարբերակով բոլոր iPhone-ներին:

bottom of page