top of page

Ալեն Սիմոնյանը կմեկնի Ժնև, պատվիրակության կազմում է նաև Լևոն Քոչարյանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կմեկնի Ժնև։ Նրա գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Շվեյցարիայի մայրաքաղաքում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։

Այս մասին որոշում է ստորագրել ԱԺ նախագահը։

Պատվիրակության կազմում են Հակոբ Արշակյանը, Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը, Արսեն Թորոսյանը և Լևոն Քոչարյանը։

Հիշեցնենք՝ երեկ դատարանը բավարարել է Լևոն Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը և բացակայելու արգելքը փոփոխվել է 2 մլն դրամ գրավով։

1/1892
bottom of page