5 միլիոն դրամ արժողությամբ հողամասի նկատմամբ Քասախ համայնքի սեփականության իրավունքը վերականգնվել է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է #հատիկառհատիկ շարքի հերթական ձեռքբերումը:
«Դատարանի վճռով Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Ե. Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեում գտնվող 0.08 հա մակերեսով հողամասի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Կոտայքի մարզի Նաիրի համայնքի սեփականության իրավունքը:
Շուկայականին մոտարկված արժեքը՝ 5 միլիոն դրամ»,- գրել է վարչապետը: