Իլոն Մասկը մտադիր է մարդկանց հասցնել Մարս 5-10 տարում
SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը Lex Friedman-ի YouTube-ի փոդքաստում ասել է, որ ներկայիս պայմաններում մարդկանց Մարս ուղարկելը կարժենա տրիլիոն դոլար:
«Մենք չենք կարող գաղութացնել Մարսը, քանի որ դա առայժմ չափազանց թանկ է: Այս պահին մարդկանց Մարս ուղարկելը կարժենա մեկ տրիլիոն դոլար: Փաստն այն է, որ մեկ հրթիռը բավարար չէ, մարդկանց անհրաժեշտ են բժշկական սարքավորումներ, կապի միջոցներ», - նշել է գործարարը։
Նա նաև ասել է, որ ցանկանում է կառուցել ինքնաբավ գաղութային քաղաքներ՝ օգտագործելով ստորգետնյա ֆերմաներ, որոնք կսպառեն արևային էներգիան։ Սա մարդկանց համար պայմաններ կապահովի բերք աճեցնելու և սննդի համար։
Մասկը նշել է, որ ծրագրում է մարդկանց իջեցնել Մարսի վրա հինգից տասը տարվա ընթացքում, և այժմ նրա ինժեներները ուղիներ են փնտրում՝ նվազեցնելու գաղութատերերին և բեռները Կարմիր մոլորակ հասցնելու ծախսերը։