«Հայաստանի պատմություն» առարկայի ժամաքանակի կրճատում պլանավորված չէ. ԿԳՄՍ նախարար

«Գալիք սեպտեմբերի համար 8-րդ և 10-րդ դասարանների առարկայական դասագրքերի մրցույթները հայտարարված են եղել, ներկայացված է մեկակական դասագրքի հավակնող ուսումնական նյութեր, որոնք գտնվում են փորձաքննության փուլում»,- ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ առաջիկա օրերին կամփոփվի փորձաքննության արդյունքը և դրա հիման վրա պարզ կդառնա՝ երաշխավորված դասագիրք ունեն, թե ոչ, եթե լինի, տպագրությունից հետո կմտնեն դպրոցներ։
ԿԳՄՍ նախարարան ասաց, որ «Հայաստանի պատմություն» առարկայի ժամաքանակի կրճատում պլանավորված չէ։
«Հասկանում եմ՝ դրանք անվերջ խոսակցություններ են, մենք էլ չենք հոգնելու անվերջ ասել, որ նման բան չկա»,- ասաց Ժ.Անդրեասյանը։