ՔԻՉ ՀԱՅՏՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԴԵՄՔԵՐԻՑ ՄԵԿԻՆ ԵՄ ՀԻՇԵԼ
Արմեն Հովասափյանի գրառումը
Հանրության լայն շրջանակներին քիչ հայտնի պետական դեմքերից առավոտ բարլուսով Դանիել (Դանուշ) Շահվեդյանին եմ հիշել: Ունիկալ դեմք ու պետական մտածող անհատ՝ ՀԽՍՀ գլխավոր դատախազ:
Շահվերդյանի անունով ավելի ուշ պիտի անվանակոչվի իր ծննդավայր Լոռու մարզի Այգեհատ գյուղը (նախկինում գյուղը կոչվել է Իկըհատ, այնուհետև ի պատիվ իր զավակի` Դանուշավան)։ 1911 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետև իր ակտիվ մասնակցությունն ունեցել Հայ սոցիալ-դեմոկրատների միության ստեղծմանը, ինչպես և բոլշևիկյան «Կայծ», «Մեր խոսքը», «Բանվորի կռիվ» թերթերի հրապարակմանը: 1903 Դանուշն իր լուման է ներդրել նաև ՌՍԴԲԿ Կովկասի կազմակերպությունների 1-ին համագումարի աշխատանքներին։ 1921 և 1924-1928 թթ. եղել է ՀԽՍՀ և ԱԽՖՍՀ առևտրական ներկայացուցիչը Թուրքիայում։
1922-1923 թթ.` ՀԽՍՀ արդարադատության ժողկոմ, Ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ։ Ի դեպ՝ Շահվեդյանը մեծ ավանդ ունի հայրենադարձության կազմակերպման գործում։ 1928-1929 թթ.` ՀԽՍՀ Կարմիր Խաչի ներկայացուցիչ Անգլիայում, Գերմանիայում և Բելգիայում։
Ասեմ նաև, որ Շահվերդյանն ամեն միջոց ձեռնարկել` պատերազմից և Եղեռնից քայքայված ու կեղեքված ազգի մասնիկները վերամիավորելու համար: Նրան մեծ հարգանքով ու ակնածանքով էին վերաբերվում ժամանակի հեղափոխական թևի ներկայացուցիչները` Ստեփան Շահումյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը, Աղասի Խանջյանը, Սերգո Օրջոնոկիձեն, ինչպես նաև մշակույթի մեծերը` Հովհաննես Թումանյանը, Արշակ Չոպանյանը և ուրիշներ:
1935-36թթ-ին Շահվերդյանը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Հայ օգնության կոմիտեի ակնառու գործիչ, գրող, Ֆրանսիական պայքարի ապագա մարտիկ Միսակ Մանուշյանի հետ: Հենց այդ ժամանակահատվածում տասնյակ հազարավոր հայրենադարձների Շահվերդյանը ապահովել է, սննդով հագուստով, տեխնիկայով ու դեղորայքով: Հարկ է նշել, որ վերջինիս ջանքերով բազմաթիվ հայկական ձեռագրեր և արխիվային նյութեր հնարավոր եղավ վերադարձնել հայրենիք: 1936 թվականի մայիսի 9-ին Շահվերդյանը Հայաստան է ուղարկում հայրենադարձների մեծ խմբաքանակ, այդ թվում մեծն Կոմիտասի մասունքները (չնայած այն հորդորներին, որ Խանջյանը դրան կատեգորիկ դեմ): Մինչև 1997 թվականը Երևանի փողոցներից մեկը կոչվում էր Շահվերդյանի անունով, որը, սակայն, վերանվանվեց Շարուրի: Հիմա ասածս էն ա, որ անգամ ամենաթունդ ու գաղափարական բոլշևիկները, որոնք անընդհատ դեմոնիզացվել են ու շարունակում են ներկայացնել որպես «չարիք», շատ ավելի ազգային ու հարենասեր են, քան էս լիբերալ-ֆաշիստ քեմալականները: Սրանք ազգ, հայրնիք, գաղափար ասելիս հասկանում են Թուրքիան, թուրքակա շահն ու պանթուրքիզմը: