top of page

Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանին խնդրել է իրեն հանգիստ թողել ու խոստացել, որ չի խոսելու

24News-ի տեղեկությունների համաձայն, Արցախի բռնի հայաթափումից հետո Արցախի ԱԽ նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը գալով Հայաստան, իր որոշ մերձավորների հետ հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե: 

«24News-ի իրավապահ համակարգի աղբյուրների փոխանցմամբ, Բալասանյանից և իր շրջապատից փորձել են ճշտել, թե ինչպե՞ս են հատել Հակարիի կամուրջը, ամենից շատ իրավապահ մարմիններին հետաքրքրել է, թե արդյո՞ք պատրաստվում են ներգրավվել քաղաքական պրոցեսներում:

Մի քանի անգամ հարցաքննվելուց հետո, Արցախի ԱԽ նախկին քարտուղարը միջնորդավորված կապի է դուրս եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և տեղեկացրել, որ ինքը չի պատրաստվում մասնակցել իշխանափոխության գործընթացին կամ ներգրավվել քաղաքական պրոցեսներում:

Բալասանյանը Փաշինյանին փոխանցել է, որ ինքը Հայաստանում սպասելու է այնքան, մինչև որևէ կարգավիճակով ու երաշխիքներով արցախցիները վերադառնան Արցախ և խնդրել, որ իրեն հանգիստ թողնեն: Այս միջնորդավորված խոսակցությունից հետո Բալասանյանին և իր մտերիմներին այլևս չեն հրավիրել վարույթն իրականցնող մարմին:

Ահա սա է պատճառը, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Հայաստան գալուց հետո որևէ հանրային ելույթ կամ խոսք չի ասել»,-գրել է կայքը։

1/1892
bottom of page