top of page

Ի՞նչ է լինելու ԱԺ պատգամավորին դա ժան ծե ծի ենթարկելու գործով

Այսօր վաղ առավոտից Սրբազանի կոչով քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ փակում են փողոցներ ամբողջ ՀՀ տարածքով։ Անհնազանդության այս ակցիաները աչքի են ընկնում կարմիր բերետավորների վայրագություններով, նրանց համար կապ չունի՝ դիմացը շարքային քաղաքացի՞ է, տարե՞ց, թե՞ ԱԺ պատգամավոր:

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ պարզ երևում է, որ կարմիր բերետավորները բիրտ ուժ են կիրառում ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ. Նրան դաժան ծեծի են ենթարկում, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում պատգամավորի հասցեին, մոտ քսան-երեսուն հոգով հարձակվում վրան, ապա բերման ենթարկում: Ընդ որում, տեսանյութոից պարզ երևում է, որ հարձակումը կարմիր բերետավորի կողմից է:

MediaHub-ին ՆԳՆ–ից փոխանցեցին, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում ծառայողական քննություն է նախաձեռնվել։ Նաև հավաստիացրին, թե ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բերման չեն ենթարկել, այլ նրան «հեռացրել են տարածքից»։

ՆԳՆ-ից նաև հայտնում են, որ այս պահի դրությամբ 240 քաղաքացի է բերման ենթարկվել:   Իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Մարիաննա Արամյան

1/2023
bottom of page