top of page

«Կրկին տեսնում ենք փիարվող, լայքի համար դիրքեր հասած զանազան պատգամավորների»․ Տիգրան Պետրոսյան

Արցախցի հասարակական գործիչ Տիգրա Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր տարվա շեմին սկսվում է պատգամավորների ու զանազան քաղաքական գործիչների այցը առաջնագիծ։ Սովորաբար նրանք հագնում են շքեղ (նատովկա) համազգեստ, մի քանի տոպրակ քաղցրեղեն վերցնում, հասնում զինվորներին, որպեսզի զինվորների հետ դիրքում նկարվեն։ Նման փիարով փորձում են ցույց տալ, իբր զինվորի կողքին են, առաջնագծում, որտեղից Հայրենիքն է սկսվում՝ Հայրենասեր են, կարճ ասած։ Այս տեսակից «ամենաքաղաքականները» այն ժամանակ հասնում էին Արցախի դիրքեր (ինչքան հեռու ու վտանգավոր դիրք հասնեն, այնքան Հայրենասեր են)։Այսօր, երբ հետևում տանուլ տված պատերազմն է, որի ընթացքում գեթ մեկ պատգամավոր չերևաց առաջնագծում՝ զինվորի կողքին, կրկին տեսնում ենք փիարվող, լայքի, ձայնի համար դիրքեր հասած զանազան պատգամավորների… Ցավոք, նույն վիճակն էր տիրում Արցախում՝ դիրքերում նկարվող պատգամավորը պատերազմին չի մասնակցել, իսկ Հայրենիքի համար կյանքը չխնայող ղեկավարները ինքնակամ գերի են հանձվել։Ու այսքանից հետո եթե նման մարդիկ կրկին գնում դիրքերում նկարվում են ու ժողովրդին կրկին փորձում խաբել, ապա խնդիրը նրանց մեջ չէ, այլ ժողովրդի»։

bottom of page