top of page

2022-ի ֆինանսական հորոսկոպը կենդանակերպի նշանների համար



Խոյեր

Եկամուտները խոստանում են կայուն լինել, իսկ ծախսերը՝ զուսպ եւ կանխատեսելի։ Կկարողանաք որոշակի բոնուսներ վաստակել։ Սակայն եթե իսկապես ցանկանում եք մեծացնել ֆինանսական միջոցները, ստիպված կինեք գործել։ Պետք է վերլուծեք ներկայիս ֆինանսական ծրագրերն ու ներդրումները։ Միշտ կարելի է ինչ-որն բան ավելի լավը դարձնել։ Աստղերը խորհուրդ են տալիս չգոհանալ նվաճումներով ու միշտ ձգտել ինքնակատարելագործման։


Ցուլեր

Հարկավոր է զգույշ լինել նրանց հետ, ովքեր ձեզ դիմում են պարտքով գումար վերցնելու խմդրանքով կամ առաջարկում են հնարավորություններ, որոնք չափազանց լավ են հնչում՝ ճշմարիտ լինելու համար։ Ավելի լավ է չշտապել որոշում կայացնելու հարցում։ Այս տարի կարելի է խնայող լինել։ Ուշադիր եղեք ձեր բյուջեի նկատմամբ եւ կազմեք ապագա ներդրումների ծրագրերը, նախքան դրանք իրականացնել սկսելը։

Երկվորյակներ

Իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Ներդրումների մեծ մասը կամ ֆինանսական որոշումները, որոնք կկայացնեք, որոշակի պտուղներ կբերեն, որոնք կբավարարեր ոտքերի վրա ամուր կանգնելու համար։ Այս տարի կարող եք սկսել կառուցել ձեր ֆինանսական հենարանը։ Մտածեք պոտենցիալ ներդրումները վերլուծելու մասին։ Լուրջ հնարավորություններ կան, որ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ներդրումները տարվա երկրորդ կեսին կհատուցվեն։

Խեցգետիններ

Կարող եք տրվել գայթակղությանը եւ չափից շատ ծախսել՝ առանց մտածելուա պագայի մասին կամ սիրելիին նվերներ շռայլել՝ չմտածելով ձեր մասին։ Կանգ առեք։ Շունչ քաշեք եւ ստուգեք բյուջեն։ Սիրահարված Խեցգետինները պետք է մտածեն ընտանեկան բյուջե ստեղծելու մասին։ Այս տարի կարող են չնախատեսված ծախսեր առաջանալ, եւ ավելի լավ է պատրաստ լինել դրանց։ Խուսափեք հապշտապ որոշումներ կայացնելուց, երբ խոսքը ներդրումների կամ ֆինանսական այլ նախագծերի մասին։ Հնարավոր է, ավելի լավ է ընտրությունը հետաձգել մինչեւ հաջորդ տարի։

Առյուծներ

Հարկավոր է ամրապնդել հաջողությունն ու խնայողաբար վերաբերել նրան, ինչ ունեք։ Հիմա ժամանակը չէ թեթեւամտորեն վարեբերել ծախսերին։ Բյուջեն հաշվելն օգտակար կլինի ինչպես տնային տնտեսության, այնպես էլ բիզնեսի համաև։ Խուսափեք այդ երկու ոլորտների հատումից։ Այս տարի ոչ մի կարեւոր որոշում մի կայացրեք, որը վերաբերում է ձեր ֆինանսական նախագծերին կամ ներդրումներին։ Փորձեք տարվա առաջին կեսին չորոնել եւ վարկեր կամ պարտքով գումար չվեցնել։ Դա ավելի շատ սթրես կառաջացնի, քան կօգնի։

Կույսեր

Կույսերն իրենց ֆինանսական հնարավորություններն ընդլայնելու իրական շանս կունենան։ Տարին ձեզ համար կայուն եւ կանխատեսելի ժամանակ է։ Այս տարի լուրջ փոփոխություններ չեն կանխատեսվում, սակայն դա ձեզ թույլ կտա զարգացնել ֆինանսական նախագծերը կամ երկարաժամկետ ներդրումներ կատարել։ Միայն մի մոռացեք նախապես վերլուծություն կատարել։

Կշեռքներ

Կայունության ձեր շրջանը դեռ չի ավարտվել։ Այս տարի Կշեռքները կկարողանան ճիշտ կանխատեսել իրենց ֆինանսական դրությունը։ Մտերիմները կարող են ձեզ դիմել ֆինանսական խորհուրդ կամ գումարային խրախուսանք ստանալու համար։ Սակայն ձեզ թեթեւամիտ ծախսեր թույլ մի տվեք։ Նույնիսկ ամենաամուր հիմքը կարող է քանդվել առանց պատշաճ վերաբերմունքի։

Կարիճներ

Այս տարին ֆինանսական առումով մի փոքր լարված կլինի։ Գումարի թեման հաճախ կբարձրացվի կա՛մ մտերիմների կողմից, կա՛մ կարիերայում։ Աստղերը խորհուրդ են տալիս մեթոդական մոտեցում ցուցաբերել։ Ֆիանսական ցանկացած հարց լուծեք նրանց հետ, ովքեր ձեր կողքին են եւ շատ մի լարվեք, եթե ստիպված լինեք լրացուցիչ ծախսեր անել։ Ամեն ինչ դանդաղ արեք եւ մի շտապեք։ Խուսափեք չմտածված ներդրումներց եւ դիտարեք բոլոր այընտրանքները որոշում կայացնելուց առաջ։

Աղեղնավորներ

Հարաբերականորեն կայուն տարի Աղեղնավորների համար։ Ձեր եկամուտների մեծ մասը կարող է ուղղվել տնային ծախսերի վրա։ Բարեբախտաբար, տարին, որը ձեզ կօգնի հաջողություններ ունենալ կարիերայի հարցում, ձեզ նաեւ պարբերական եւ կայուն եկամուտ կապահովի։ Այս պահին ամեն ինչ հարաբերականորեն հարմարավետ է, եւ Աղենավորները ոչ մի լուրջ քայլ ձեռնարկելու կարիք չունեն։

Այծեղջյուրներ

Կայուն եւ կանխատեսելի շրջան է Այծեղջյուրների համար։ Եթե որոշեք չխառնվել ֆինանսական իրավիճակին, ամենայն հավանականությամբ, կկարողանաք առանց խնդիրների անցկացնել տարին։ Ամեն ինչ կախված է ձեզանից, եթե որոշեք դրանից առավելագույն եկամուտ ստանալ։ Հաջողության հասնելու հարցում ամեն ինչ կախված կլինի ձեր կարողություններից եւ վերուծություններից։ Այս տարի ամեն ինչ կանխատեսելի է, եւ, բարեբախտաբար, Այծեղջյուրները սովորաբար կարողանում են առավելագույնս օգտագործել իրենց ռեսուրսներն ու կարողությունները։

Ջրհոսներ

Տարբա սկզբին ամեն ինչ կարող է հարաբերականորեն կայուն ու թեթեւ թվալ, բայց պետք չէ գայաթակղվել։ Տրվա երկրորդ կեսին կարող եք նկատել, որ ստիպված կլինեք ձգել բյուջեն, եթե դա հատկապես վերաբերում է ընտանեկան տնտեսությանն ու ընտանիքին։ Օգտագործեք տարվա առաջին կեսը՝ հիմքն ամրապնդելու եւ սեւ օրվա համար ունեցված ապահովել։

Ձկներ

2022թ․-ը Ձկների համար հարաբերականորեն հանգիստ ու կայուն տարի է։ Ձեր կյանքի մյուս ոլորտներն առավել հետաքրքիր են, իսկ ֆինանսական ոլորտում ոչ մի յուրօրինակ բան չի կանխատեսվում։ Հնարավոր են փոքրիկ փոփոխություններ, սակայն դրանք հազիվ թե նկատելի լինեն։ Ձկները նաեւ բավարար ժամանակ չունեն՝ իրենց ֆինանսների վրա իսկապես կենտրոնանալու համար։ Այս պահին ավելի լավ է ձեռք չտալ դրանց։ Սակայն թե Ձկներն, ամեն դեպքում, ցանկանում են լավացնել հիմքը, լավագույն ժամանակն է ներդումների համար։


1/1886
bottom of page