top of page

Ռայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ Ալիև



Էբրահիմ Ռայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել։

Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ բարեկամական հանդիպումից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է բարձր պատվիրակություն տեղափոխող ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի լուրը։

Մենք աղոթում ենք  Ալլահին նախագահ Իբրահիմ Ռաիսիի և նրա ուղեկցող պատվիրակության համար:

Որպես հարեւան, բարեկամ և եղբայրական երկիր՝ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է ցուցաբերել հնարավոր բոլոր աջակցությունը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։

bottom of page