top of page

Գերասիմ Վարդանյանն ԱԺ պատգամավորների և փաստաբանների ուղեկցությամբ ներկայացել է ՔԿ

քիչ առաջ ՀՅԴ ՀԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանն ԱԺ պատգամավորների և փաստաբանների ուղեկցությամբ ներկայացել է Երևան քաղաքի ՔԿ։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ճակատ թելեգրամյան ալիքից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Քննչական կոմիտեն Գերասիմ Վարդանյանին և ևս մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել։

ՔԿ-ում նրան են մոտեցել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները և հայտնել, որ ձերբակալման մասին որոշում կա։

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը արձանագրել է, որ մոտեցած աշխատակիցներից բացի փողոցում նրան էին սպասում նաև ոստիկանության մեքենայի մեջ նստած դիմակավորված անձիք, որոնք տեսախցիկները տեսնելուն պես արագ հեռանում են փողոցից։

Այս պահին Գերասիմ Վարդանյանը փաստաբան Բենիկ Գալստյանի հետ մեկնում է ոստիկանության Քանաքեր-Զեյթունի բաժին։

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Ավելի վաղ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ պատրաստվում է ներկայանալ ՔԿ։ Նրա խոսքով՝ իրեն չեն տեղեկացրել իր հետ կապված քրեական գործի մասին, սակայն իր հետ կապված գործով տասնյակ մարդիկ են ձերբակալվել։

«Ե՞ս եմ ձեզ պետք, գալիս եմ ՔԿ, ընկերներիս բաց թողեք, հերթական շոու են փորձում բեմադրել։ Առավոտյան նորից մտել են իմ տուն՝ խուզարկությունների։ Սա վերջին տարիներին երևի 10-րդ խուզարկությունն է», - նշել էր նա՝ շեշտելով, որ իրեն չեն հրավիրել ՔԿ, ինքնակամ է գնում։

1/2019
bottom of page