Կառավարության շենքի դիմաց մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված. քաղաքացիները երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ

Կառավարության շենքի դիմաց այս պահին ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացված:
Քիչ հետո կմեկնարկի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության հանրահավաքը։
Հանրահավաքից առաջ քաղաքացիները երթով շարժվում են դեպքի Հանրապետության հրապարակ։
Հայտարարվել է, որ հանրահավաքին կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը։