top of page

Քննիչները փորձում են առգրավել Արցախի նախագահի ծառայողական ավտոմեքենան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան այս րոպեներին փորձում են առգրավել: Այս մասին 24News-ին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը:

Այս պահին Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ, հատուկ տարհանման ծառայություն են հրավիրել, որպեսզի Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան տեղափոխեն:

Ըստ տեղեկությունների,  մեքենան առգրավում են Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով օգնական Աշոտ Դանիելյանի գործի շրջանակներում, որին ամիսներ առաջ ապօրինի ձերբակալել էին իբրև թե թմրանյութ  պահելու կասկածանքով:

1/2019
bottom of page