top of page

Ռուսաստանի հետ Թուրքիայի առևտրի ծավալները կտրուկ նվազել են

  • Writer: 24timeam
    24timeam
  • Apr 9, 2024
  • 1 min read

Ռուսաստանի հետ Թուրքիայի առևտրի ծավալները զգալիորեն նվազել են ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների կողմից ընդլայնվող պատժամիջոցների համատեքստում։

Այդ մասին, ըստ Ermenihaber.-ի, հայտնել է «Bloomberg»-ը, որը թեմայի շուրջ զրուցել է Թուրքիայի մեքենաշինական միության ղեկավար Քութլու Կարավելիօղլու հետ։

«Կորպորատիվ սարքավորումների ոչ մի լուրջ արտադրող չի կարողանա պահպանել իր նախկին հետաքրքրությունը Ռուսաստանի նկատմամբ՝ բանկային համակարգի և մատակարարման շղթաների վրա աճող ճնշման պայմաններում»,- նշել է նա:

Նրա կանխատեսմամբ՝ 2024 թվականին Թուրքիայից Ռուսաստանի Դաշնություն ինժեներական սարքավորումների վաճառքը կարող է նվազել 1 միլիարդ դոլարով։

Աղբյուրը շեշտում է, որ Թուրքիայի առևտրի նախարարության նախնական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանի հետ առևտուրը տարեկան կտրվածքով նվազել է 33.7%-ով։

1/2049
bottom of page