Գիտեմ, որ ցանկանում է հանդիպել, և պատրաստվում եմ հանդիպել շատ արագ․ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որքան հնարավոր է շուտ, հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա հայտարարել է Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրել են ԶԼՄ-ները։
«Եվ ես գիտեմ, որ նա ցանկանում է հանդիպել, և ես պատրաստվում եմ հանդիպել շատ արագ: Կցանկանայի, որ դա տեղի ունենա ավելի շուտ: Բայց, գիտեք, նախ ես պետք է պաշտոնավարեմ», - ասել է Թրամփը՝ նկատի ունենալով նախագահի լիազորությունները ստանձնելը։
Թրամփի՝ Ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայք Ուոլցը ABC News-ին ասել էր, որ Ռուսաստանի առաջնորդի և ԱՄՆ նորընտիր նախագահի միջև հեռախոսային բանակցություններ կարող են լինել մոտ ապագայում։