Գեղարքունիքում ծնվել է արցախցի Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան
Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը հուլիսի 24-ին լույս աշխարհ է եկել ԼՂՀ-ից բռնի տեղահանված և Մարտունի քաղաքում վերաբնակություն հաստատած Արթուրիկ և Լիաննա Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան։
մարզպետարանի աշխատակազմից հայտնում են՝ Լեոն լույս աշխարհ է եկել 3350 գրամ քաշով և 50 սմ հասակով։ Նորածինն ունի 6 եղբայր և երկու քույր։