ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Ղազախստանում բնակվող ՀՀ քաղաքացիների վիճակի մասին
Ղազախստանում ՀՀ դեսպանության տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով տուժածներ չկան: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: