top of page

Մոսկվայում հանդիպել են ՀՀ ու Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչները



Ադրբեջանի և Հայաստանի հասարակության ներկայացուցիչները Մոսկվայում անցկացրել են առաջին հանդիպումը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո, որի ժամանակ քննարկել են երկու երկրի ժողովուրդների միջև հարաբերություններում լարվածության մեղմացմանն ուղղված միջոցառումները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրին:


«Դեկտեմբերի 23-ին և 24-ին Մոսկվայում կայացել է զինված հակամարտության ավարտից հետո առաջին հանդիպումը ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչների միջև՝ ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային հաղորդակցության հարցով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիկոյի մասնակցությամբ: Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու ժողովուրդների միջև լարվածության մեղմանն ուղղված միջոցները, պայմանավորվել են շարունակել շփումը 2022 թվականին»,- ասել է գործակալության աղբյուրը:

1/1908
bottom of page