top of page

Հայտնի է iPhone-ին հետեւելու նոր մեթոդի մասին


Փորձագետները տրոյան են ստեղծել, որն իմիտացնում է Apple սմարթֆոնի անջատման գործընթացը: Այս մասին հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Bleeping Computer պարբերականը:

Լրտեսող ծրագիրը մշակվել է ZecOps-ի անվտանգության մասնագետների կողմից ուսումնասիրվելու եւ նկարագրվելու համար: PoC (հայեցակարգի ապացույց) կոչվող ծրագիրն իրականացվում է iOS-ում եւ վերահսկում է սարքի որոշ գործընթացներ։ Այն դեպքում, երբ օգտատերը հրահանգում է անջատել սարքը, ծրագիրը նմանակում է այդ գործընթացը՝ իրականում չանջատելով այն:


Դրա աշխատանքի ընթացքում iPhone-ի էկրանը սեւանում է եւ դրա վրա անջատման ցուցիչ է հայտնվում։ Փորձագետների կարծիքով՝ զոհը կարող է մտածել, որ հեռախոսն անջատված է` չնայած իրականում սարքը կշարունակի աշխատել։ Երբ օգտագործողը կոճակը կրկին կսեղմի, սարքը կմիանա: Չարամիտները կարող են այս մեթոդն օգտագործել լրտեսելու համար:


Հեղինակները բացատրել են, որ այս տրոյանը կարող է մոլորեցնել iPhone-ի տիրոջը։ Այդպես, փորձագետները խորհուրդ են տալիս վերագործարկել սմարթֆոնները վնասակար ծրագրերի հայտնաբերման դեպքում. դա սովորաբար բեռնաթափում է վիրուսները գաջեթի հիշողությունից եւ ոչնչացնում դրանք: Սակայն PoC ծրագրի աշխատելու դեպքում վերագործարկում չի կատարվում, և մյուս վիրուսները շարունակում են իրենց աշխատանքը:

bottom of page