top of page

Հայտնի է աշխարհի ամենակեղտոտ օդն ունեցող քաղաքը


Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոն դարձել է աշխարհի ամենակեղտոտ օդն ունեցող քաղաքը, AQI միջազգային վարկանիշային աղյուսակում առաջ անցնելով Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայից, հաղորդում է REN հեռուստաընկերությունը:


Հունվարի սկզբին Սարաևոյում օդի որակի ինդեքսը կազմել է 236, որին համապատասխանում է «առողջության համար շատ վտանգավոր» գնահատականը:


Սարաևոյի իշխանությունները քաղաքում տագնապի ռեժիմ են հայտարարել: Բնակիչներին խորհուրդ է տրվում չբացել պատուհանները, իսկ փողոցում պաշտպանական դիմակներ կրել: Սահմանափակումներ են մտցվել նաև տրանսպորտի երթևեկության հարցում:

Սարաևոյում օդի աղտոտման հիմնական պատճառներն են ավտոմոբիլային երթևեկությունը և տների ջեռուցման ոչ արդյունավետ եղանակների տարածումը. տեղի ավելի քան 146 հազար տներ ջեռուցման նպատակով վառելափայտ են օգտագործում: Բացի այդ, Բոսնիայում և Հերցեգովինայում արտանետվող գազերի վերահսկում չկա և էներգիայի սերտիֆիկացում չի ներդրվել:

1/1886
bottom of page