Search
Երևանում հայտնաբերվել է ոստիկանության ծառայողի դին
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Ըստ նախնական տեղեկությունների` տեղի ունեցածը ինքնասպանություն է:
ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից հսկվող վայրում այսօր հայտնաբերվել է ոստիկանության ծառայողի դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքից տեղեկանում ենք, որ դեպքի վերաբերյալ ահազանգը եղել է ժամը 14։00-ի սահմաններում։
Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները։
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակ։