top of page

Հայրենիք վերադարձած 10 ռազմագերիները հարցաքննվել են

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

Նոյեմբերի 16-ին ադրբեջանցիների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում գերեվարված և դեկտեմբերի 4-ին հայրենիք վերադարձած 10 ռազմագերիները հարցաքննվել են՝ ՔԿ ԶՔԳՎ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո» -ի հարցին ի պատասխան հայտնել են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանը ավելի ուշ՝ առցանց ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են ու շրջանառության մեջ դրեց «24+8» բանաձեւը։


Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է տեղափոխվել 10 ռազմագերի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։

1/2052
bottom of page