top of page

Հայտնի է մարդու կյանքի տևողության սահմանը



21-րդ դարի վերջում մարդիկ կկարողանան ապրել մինչեւ 130 տարի, իսկ մարդու կյանքի տեւողության ծայրահեղ սահմանը կկազմի 180 տարի։ Այս հայտարարությունը, հիմնվելով վիճակագրական տվյալների վերլուծության վրա, արել են Կանադայի Մոնրեալի համալսարանի HEC Montreal-ի մասնագետները, գրում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:


Վիճակագիր, մաթեմատիկական գիտությունների թեկնածու Լեո Բելզիլեի գլխավորությամբ գիտնականները ենթադրել են, որ մինչեւ 2100 թվականը կհաղթահարվի կյանքի տեւողության ռեկորդը, որն այժմ պատկանում է ֆրանսուհի Ժաննա Կալմենին, ով մահացել է 1997 թվականին 122 տարեկանում։


Բելզիլը հայտարարել է, որ որոշ տյալներ ցույց են տալիս, որ մարդկային կյանքի տեւողության վերին սահման չկա: Նրա խոսքով՝ «մարդու կյանքի տեւողությունը շատ ավելի երկար է, քան ցանկացած անհատական ​​կյանքի տեւողություն, որը երբևէեղել է կամ կարող է լինել բժշկության ոլորտում լուրջ առաջընթացի բացակայության պայմաններում»:


Սակայն, նշել է մասնագետը, կյանքի տեւողության աճը հսկայական փոփոխություններ կառաջացնի հասարակության մեջ։ Մասնագետը որպես դրա հետեեւանք նշել է բժշկական վճարների ավելացումը, քանի որ մարդիկ տառապելու են խոր ծերությունից առաջացած հիվանդություններից։ Դա կազդի նաեւ կենսաթոշակների եւ սոցիալական ապահովության այլ ծրագրերի վրա, որոնք ճգնաժամի կբախվեն, քանի որ ավելի շատ մարդիկ, քան երբեւէ, կապավինեն պետական ​​աջակցությանը՝ համեմատաբար փոքր թվով հարկատուների դեպքում:


Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Էյլին Քրիմինսը համաձայնել է Լեո Բելզիլի հետ եւ մի քանի առաջարկներ է հնչեցրել The Times-ի հետ զրույցում այն մասին, թե ինչպիսի կյանք է սպասվում մարդկանց կյանքի տեւողության աճի դեպքում:


«Դուք անհավանական բժշկական հաշիվներ կունենաք: Եթե ​​առողջ մնալու համար ստիպված կլինեք [վիրաբուժական] միջամտությունների դիմել, դա աներեւակայելի թանկ կարժենա: Պետք է փոփվեն բոլոր ծնկները, կոնքերը, եղջերաթաղանթը եւ սրտի փականները: Մենք, հավանաբար, կարող ենք դա անել: Դա նման է հին մեքենա պահելուն: Բայց ի վերջո ամեն ինչ մահվան կհանգեցնի»,- ասել է Քրիմինսը։

bottom of page