top of page

2021 թվականին բացահայտվել է 500 նոր տեսակ, այդ թվում՝ գունավոր բզեզներ և «դժոխային ձկնկուլ»



Լոնդոնի բնական պատմության թանգարանի տվյալներով՝ 2021 թվականին բացահայտվել են ծովախեցգետնի նման էակներ,անհետացած դինոզավր եւ այսպես կոչված «դժոխային ձկնկուլ»։ 552 նոր տեսակների մեջ կան գունեղ բզեզներ, հայտնում է CNN-ը։


Համաճարակի պատճառով հետազոտողների մուտքը դաշտային օբյեկտներ արգելվել է, սակայն նրանք ջանք չեն խնայել գիտության համար նոր բազմաթիվ տեսակներ հայտնաբերելու համար՝ ինչպես կենդանի, այնպես էլ անհետացած:


Թանգարանում, որն ունի 80 միլիոն նմուշից բաղկացած հավաքածու, աշխատում է 300 գիտնական։ Դինոզավրերի հայտնագործությունները ներառում են հսկա մսակեր գիշատիչներ, որոնք կոչվել են սպինոզավրեր եւ ունեցել են կոկորդիլոսի նման գանգեր, որոնք օգնում էին նրանց հետեւել զոհին ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում՝ Ուայթ կղզում 125 միլիոն տարի առաջ:


Գիտնականները հայտնաբերել են նաեւ 10 նոր սողուններ եւ երկկենցաղներ։ 185 տարի առաջ արված նկարն օգնել է հետազոտողներին նկարագրել այս տեսակը:


Ցավոք, հայտնաբերված որոշ տեսակներ, հավանաբար, անհետացած են, ինչը ընդգծում է մեր մոլորակի յուրաքանչյուր արարածի ճանաչման եւ հասկանալու կարեւորությունը:

1/1885
bottom of page