Search
Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի բողոքի հիման վրա վարույթ է նախաձեռնվել Վարդան Ղուկասյանի դեմ
- 24timeam
- Apr 9
- 1 min read
Նախորդ շաբաթ «Հրապարակ»-ը գրել էր, որ «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել, որում նշել է, թե Ղուկասյանը պարբերաբար ԼԳԲՏ համայնքի մասին խտրական, երբեմն` սպառնալից հայտարարություններով է հանդես գալիս:
Դատախազությունից «Հրապարակ»-ին հայտնել են, որ Լիլիթ Մարտիրոսյանի բողոքի հիման վրա կատարված ուսումնասիրությունից հետո գործերն ուղարկվել են Քննչական կոմիտե` վարույթ նախաձեռնելու: