Գրենլանդիայի սառույցների հալման արդյունքում գոյացել է աշխարհի ամենամեծ ամբարտակը
Գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ հալված ջուրը, որը սառցե շերտի մակերեւույթից դեպի հատակ է իջնում, ջերմություն է առաջացնում։ Դա հանգեցնում է նրան, որ հալման գործընթացն արագանում է, հայտնում է Hightech-ը։
Հալած ջրի էֆեկտը մեծ ազդեցություն ունի սառցադաշտերի տեղաշարժի եւ օվկիանոս թափվող սառույցի քանակի վրա: Սակայն մեկ կիլոմետր հաստությամբ սառույցի տակ պայմանների ուսումնասիրությունը բարդ խնդիր է, հատկապես՝ Գրենլանդիայում: Հենց այստեղ են սառցադաշտերն ամենաարագը շարժվում։ Նոր աշխատանքի հեղինակները պարզել են, որ գրավիտացիոն էներգիան, որը Ձնհալի ջրից ձեւավորվում է մակերեսի վրա, ջերմության է վերածվում:
Հետազոտողները հաշվարկել են, որ 2014 թվականի ամռանը սառցադաշտի հուն է մտել օրական մինչեւ 82 միլիոն խորանարդ մետր հալված ջուր։ Նրանք գնահատել են, որ հալման գագաթնակետին ընկնող ջրի կողմից արտադրվող էներգիան համեմատելի է աշխարհի ամենամեծ հիդրոէլեկտրակայանի էներգիայի հետ:
Ամռանը սառցադաշտի հալման տարածքն աճում է մինչեւ 1 միլիոն կմ³, ինչի արդյունքում Գրենլանդիայի սառցաշերտն ավելի շատ հիդրոէներգիա են արտադրում, քան աշխարհի տասը ամենամեծ հիդրոէլեկտրակայանները միասին վերցրած: