top of page

Գիտնականները պատմել են վարակներից պաշտպանող հատապտղի մասին



Լեհ հետազոտողները պատմել են հակաօքսիդանտների աղբյուրի մասին, որոնք օգնում են օրգանիզմին ամրապնդել իմունային համակարգը եւ պայքարել այնպիսի վարակների դեմ, ինչպիսին գրիպն է: Նրանց աշխատանքը հրապարակվել է Molecules ամսագրում, գրում է «РИА Новости»-ն։


Պոզնանի կենսաբանական գիտությունների համալսարանի աշխատակիցները պարզել են, որ շամբուկը մեծ քանակությամբ ֆենոլաթթուներ եւ ֆլավոնոիդներ է պարունակում։ Այդ նյութերը նվազեցնում են օքսիդատիվ սթրեսը, որն իր հերթին կարող է մեծացնել կյանքի տեւողությունը՝ նվազեցնելով օրգանիզմի համակարգերի երկարաժամկետ վնասը:


«Հետազոտությունները ցույց են տվել, որ էքստրակտներում ֆենոլաթթուների եւ ֆլավոնոիդների պարունակությունը որոշում է դրանց հակաբակտերիալ ակտիվությունը: Վերլուծված միացություններից ապիգենինը, կեմպֆերոլը և ֆերուլիկ, պրոտոկատեչուկը եւ պ-կումարական թթուներն ամենամեծ ազդեցությունն են ունեցել շամբուկի էքստրակտների բարձր հակաբակտերիալ ակտիվության վրա»,- հայտարարել են գիտնականները։


Ֆրանկլինի առողջության ինստիտուտի ամերիկացի հետազոտողները համաձայնել են նրանց կարծիքին։ Նրանք վերլուծել են վերին շնչուղիների ինֆեկցիաներով հիվանդների ապաքինման տեմպերը, ովքեր, բացի սովորական դեղամիջոցներից, շամբուկ եւ դրա մզվածք են օգտագործել: Ստուգիչ խմբի բուժման ծրագրում շամբուկ չի ավելացվել։ Փորձին մասնակցել է ընդհանուր 180 մարդ։


«Այս մետավերլուծությունը ցույց է տալիս, որ շամբուկի ավելացումը վերին շնչուղիների կողմից ախտանշանների ի հայտ գալու դեպքում զգալիորեն կրճատում է վերին շնչուղիների ախտանիշների ընդհանուր տեւողությունը՝ ստուգիչ խմբի համեմատ»,- պատմել են փորձագետները:


Վերլուծության հեղինակները նաեւ նշել են, որ շամբուկն ավելի ակտիվ է ներգործել գրիպի, քան մրսածության դեպքում։

bottom of page