ՔՊ-ականի մեջ չшրք է մտնում, գալիս են, որ չшրքը հանեն, ասում է՝ ես չեմ կանչել բայց, չшրքն ասում է՝ ես եմ կանչել, փրկե՛ք ինձ. Խաչատրյանն անեկդոտ պատմեց
Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԺ իր ելույթն անեկդոտով սկսեց, որը պատասխանն էր ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին:
«Ափսոս, պարոն Ալեքսանյանն այստեղ չի, մի հատ անեկդոտ պատմեմ, իրեն պատմենք։ Ուրեմն, մի ՔՊ-ականի մեջ չարք է մտնում, էկզորցիստները գալիս են, դուռը ծեծում, ասում են, եկել ենք ձեր մեջից չարքը հանենք: ՔՊ-ականն ասում է՝ ես ձեզ չեմ կանչել, չարքը ներսից գոռում է՝ փրկեք, փրկեք ես եմ կանչել»,- ասաց նա:
Ապա նա հիշեցրեց, որ 2019 թվականի փետրվար, մարտ ամիսներին Նիկոլ Փաշինյանը և իր կուսակիցները Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքների փողոցներում և բակերում բաժանում էին կապույտ գրքույկներ, որի վրա գրված էր հպարտ Հայաստանի քաղաքացու անձնագիր և հպարտ Հայաստանի քաղաքացու անձնագրի վրա Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը միասին էին նկարված:
«Այսօր այս իշխանություններն ընդունում են, որ հպարտության ցուցիչն այդ միասնությունն էր: Հիմա, որ իրենք այդ միասնությանն ասում են՝ մերկ վզին գցած թոկ, իրենք ընդունում են, որ այլևս հպարտ չեն, թերևս միակ ճիշտ խոստովանությունը, որ այս 7 տարվա ընթացքում, էլ չասեմ, ընդդիմություն եղած ժամանակվանից, ասել եք»,- ասաց նա:
Պատգամավորը նաև անդրադարձավ Օրհներգի՝ արդեն իսկ փոփոխված տարբերակով հնչեցնելուն: «Օրհներգն օրենքով է կարգավորվում, ճաշակի հարց չի, պետական սիմվոլիկան ճաշակով չի: Որևէ մեկը վաղը չի կարող, օրինակ, զինանշանը փոխի, արծվի փոխարեն անգղ դնի, իսկ առյուծի փոխարեն՝ վագր ու ասի՝ դե իմ ճաշակով այսպես է ավելի գեղեցիկ: Անարգելով պետական խորհրդանիշները՝ անարգում եք պետականությունը»,- շեշտեց պատգամավորը: