top of page

Տիրան Խաչատրյանին ներկայացված մեղադրանքն առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների. պաշտպանական խումբը մանրամասներ է հայտնել

Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

 

«Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:

 

Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավելի մանրամսներ հաղորդել, սակայն կրկնում ենք` Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը:

 

Կալանքի վերաբերյալ միջնորդության նիստի ժամի և վայրի մասին կհաղորդենք իմանալուն պես: Խնդրում ենք այս փուլում բավարարվել պաշտպանական խմբի հայտարարություններով, որոնք պարբերաբար կլրացվեն ըստ անհրաժեշտության»:

bottom of page