top of page

Ղազախստանում ցույցերի ֆոնին բջջային ինտերնետն անջատել են



Ալմաթիում հեղուկացված գազի գների կտրուկ աճի պատճառով բողոքի ցույցերի ֆոնին անջատվել է բջջային ինտերնետը։ Այս մասին հայտնում է «Sputnik Ղազախստանը»։


Աղբյուրները նշում են, որ քաղաքի տարածքում դադարել են աշխատել WhatsApp և Telegram մեսենջերները:


Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել էր երկրում «գազային» բողոքի ակցիաների մասնակիցներին: Նա պատմել է, որ կառավարությունը որոշում է ընդունել Մանգիստաուի մարզում հեղուկ գազի գինը մեկ լիտրի համար 50 տենգե իջեցնելու մասին և ցուցարարներին խնդրել է «չհետեւել ապակառուցողական անձանց կոչերին, որոնք շահագրգռված են հասարակության կայունության և միասնության խաթարմամբ»:


Հունվարի 2-ին Ղազախստանի Մանգիստաուի մարզում վարորդներն սկսել են բողոքել ավտոմեքենաների համար գազի գների աճի դեմ: Նրանք պահանջել են նվազեցնել հեղուկացված վառելիքի արժեքը, որը կտրուկ աճել է 60-ից մինչև 120 տենգե մեկ լիտրի համար: Որոշ քաղաքներում ցուցարարները նաև հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին կոչ են արել հեռանալ քաղաքականությունից, իսկ Ակտաուում սպառնացել են «կանգնել այնքան ժամանակ, քանի դեռ չի ժամանել Տոկաևը»:



1/1886
bottom of page