Forbes-ը ներկայացրել է ամենաբարձր վարձատրվող հայտնի մարդկանց
Նորզելանդացի կինոռեժիսոր, «Մատանիների տիրակալը» եռերգության հեղինակ Փիթեր Ջեքսոնը գլխավորել է 2021 թվականին ամենաշատ վաստակած համաշխարհային աստղերի ցուցակը։ Վարկանիշը հրապարակել է Forbes ամսագիրը։
Ջեքսոնը հարստացել է մեկ տարում ռեկորդային` 580 միլիոն դոլարով։ Նրա եկամուտների մեծ մասը ստացվել է իր հատուկ էֆեկտների ստուդիայի՝ Weta Digital-ի վաճառքից: Գործարքը Ջեքսոնին դարձրել է երրորդ միլիարդատեր ռեժիսորը Սթիվեն Սփիլբերգից և Ջորջ Լուկասից հետո։ Երկրորդ տեղում ամերիկացի կատարող Բրյուս Սփրինգսթինն է, ով 12 ամսում վաստակել է 435 մլն դոլար։ Ինչպես նշվում է, երգիչը նույնպես հարստացել է գործարքի շնորհիվ՝ նա կես միլիարդ դոլարով վաճառել է իր երգերի ամբողջ կատալոգի իրավունքները Sony-ին: Վարկանիշի երրորդ տեղը զբաղեցրել է ամերիկացի ռեփ կատարող Ջեյ Զին։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 340 մլն դոլար։ Դերասան Դուեյն «The Rock» Ջոնսոնը չորրորդ տեղում է՝ 270 միլիոն դոլարով, իսկ հինգերորդում՝ ամերիկացի երգիչ Քանյե Ուեսթն է՝ 235 միլիոն դոլարով։
Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ամենաբարձր վարձատրվող կինը դարձել է ամերիկացի դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը։ Նա մեկ տարում վաստակելով 115 միլիոն դոլար, զբաղեցրել է 12-րդ տեղը։