top of page

1988թ. երկրաշարժը և Ֆիդել Կաստրոն. Կուբացի հեղափոխականի իրական դիմագիծը


Ֆիդել Ալեխանդրո Կաստրո Ռուսը, որն առավել հայտնի է որպես Ֆիդել Կաստրո, ծնվել է 1926 թ. օգոստոսի 13-ին՝ Կուբայի Օրիենտե նահանգի Բիրան փոքր քաղաքում:

Շատ են նրա կյանքի մասին հետաքրքիր փաստերը: Առանձնացրել ենք դրանցից թերևս ամենանշանակալիները.

1. Ֆիդել Կաստրոն 1988 թվականին արյուն է հանձնել Սպիտակի երկրաշարժից տուժածների համար:


2. Նրա պատանեկության, թերևս, ամենահայտնի փաստերից է 14 տարեկանում ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին գրած նամակը, որը 2004 թ. գտել են Ազգային արխիվային ծառայության աշխատակիցները Վաշինգտոնում։ Նամակում նա նախագահին շնորհավորում է վերընտրման առթիվ և խնդրում. «Եթե Ձեզ համար դժվար չէ, խնդրում եմ, ուղարկեք ինձ ամերիկյան 10-դոլարանոց թղթադրամ։ Ես այն երբեք չեմ տեսել, բայց շատ կուզենայի ունենալ։ Ձեր ընկեր Ֆիդել Կաստրո»։ Եվ ամենազարմանալին այն է , որ նա ստանում է պատասխան նամակ, իհարկե, առանց 10-դոլարանոցի:


3. Նա ուներ բացառիկ հիշողություն, ինչը շատ էր օգնում հատկապես հրապարակային ելույթների ժամանակ: Կաստրոն հայտնի է նաև իր ելույթներով, որոնցից մեկը տևել է 7 ժամ:


4. Ավելի քան 630 անգամ փորձել են այս կամ այն կերպ վերացնել Ֆիդել Կաստրոյին, բայց՝ անօգուտ:


5. Ֆիդել Կաստրոն շատ էր սիրում սիգարներ և Rolex ժամացույցները, սակայն հետաքրքրական է, որ 1986 թ. նա հրաժարվեց ծխել:


6. Ֆիդել Կաստրոյի կերպարի անբաժանելի մաս կարելի է համարել նրա մորուքը։ Դրանով իսկ պայմանավորված՝ նրան շատերը կոչում էին «бородач»:


7. Կաստրոն եղել է ձախլիկ, ինչը կարելի է տեսնել նաև պատմական լուսնկարներում, որտեղ գրում է ձախ ձեռքով:


8. Նա շատ լավ պատրաստում էր: Այդ մասին փաստել են տարբեր աղբյուրներ, ինչպես նաև՝ ինքն անձամբ: Շատ էր սիրում պատրաստել սպագետի, և հատկանշական է, որ ամբողջությամբ իր մշակած բաղադրատոմսերով: Ասում են, որ նա պատրաստել սկսել է, երբ բանտում էր:


9. Կաստրոն հայտնի էր նաև իր կնամոլությամբ: Մի անգամ, երբ նրան հարցնում են, թե քանի երեխա ունի, պատասխանում է, որ անհնար է հաշվել բոլորին:


10. Եվ վերջում, ինչպես Չե Գևարան, այնպես էլ Կաստրոն, շատ էր սիրում շախմատ խաղալ, ինչը նրա մոտ ստացվում էր բավականին լավ: 1966-ին Հավանայում անցկացվում էր շախմատի օլիմպիադա: Գրոստմայստեր Բոբի Ֆիշերն ունեցավ ցուցադրական խաղ Կաստրոի հետ և պարտվեց նրան: Ականատեսները պատմում են, որ այդ հաղթանակում մեծ ներդրում է ունեցել աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: Կաստրոն Պետրոսյանին նվիրեց մարմարե 64 քառակուսի ունեցող սեղան, որի վրա էլ նրանք խաղացին: Պետրոսյանի հետ խաղն ավարտվեց ոչ- ոքի:


1/1884
bottom of page